Հարգելի գնորդ,
Կարդացեք, խնդրեմ, հետևյալ Վերջնական Օգնատիրոջ արտոնագրային պայմանագիրը (հրապարակային առաջարկ)
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ "NAVITEL NAVIGATOR" ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԵՏ
Սույն Արտոնագրային պայմանագիրն իրավաբանորեն պարտադիր պայմանագիր է, որ կնքվում է Ձեր (իբրև անհատի կամ իրավաբանական միավորի), այսուհետ՝ "Օգտատեր", և "Center of Navigation Technologies" փակ բաժնետիրական ընկերության միջև, այսուհետ՝ "NAVITEL ընկերություն"՝ "Navitel Navigator" նավիգացիոն համակարգի Software ծրագրային ապահովման ապրանքատեսակը, այսուհետ՝ "Software ապրանքատեսակ", գործածելու մասին։ Software ապրանքատեսակը ներառում է "Navitel Navigator" քարտեզագրական նավիգացիոն ծրագիր համակարգչային software (այսուհետ "Նավիգացիոն համակարգ"), թվայնացված քարտեզ (այսուհետ՝ "Թվային ապրանքատեսակ") և հարակից նյութեր՝ կամ տպագիր, կամ էլեկտրոնային տարբերակով։ Թվային ապրանքատեսակը կարող է ձեռք բերվել. (i) Նավիգացիոն համակարգի հետ միասին, իբրև Software ապրանքատեսակի մաս, կամ (ii) իբրև նախկինում ձեռք բերված Software ապրանքատեսակի հետ համատեղ աշխատելու համար նախատեսված առանձին միավոր։

Սույն արտոնագրային պայմանագիրը տարածվում է ինչպես Software ապրանքատեսակի բաղադրամասերի թարմացումների, լրացումների, հավելյալ բաղադրիչների վրա, այնպես էլ Software ապրանքատեսակի՝ ապահովելով դրա գործունեությունը։ NAVITEL-ը Software ապրանքատեսակի բոլոր իրավունքների սեփականատերն է հետևյալ պայմաններով. քարտեզագրական բազաների նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքները տնօրինվում են դրանց սեփականատերերի կողմից՝ Software ապրանքատեսակի բոլոր օրինակների վրա դրված հեղինակային իրավունքների պաշտպանության նշանների համապատասխան։

NAVITEL-ն ունի Software ապրանքատեսակի տարածման բացառիկ իրավունք։ Software ապրանքատեսակն ամբողջությամբ և դրա տարրերն առանձին-առանձին (ներառյալ, սակայն ոչ սահմանափակված քարտեզագրական նյութերով, տվյալների բազաներով, գրաֆիկական պատկերներով, տեսագրություններով, ձայնագրություններով, տեքստով և լրացուցիչ ծրագրերով) հեղինակային իրավունքներ ունեն և պաշտպանված են Ռուսաստանի Դաշնության և միջազգային օրենսդրություններով։ Software ապրանքատեսակը տեղադրելով, կրկնօրինակելով, ներբեռնելով, հասանելիությունն իրականացնելով կամ Software ապրանքատեսակն այլ կերպ կիրառելով, Դուք այդպիսով համաձայնում եք սույն Արտոնագրային պայմանագրի դրույթների հետ։ Այս Վերջնական Օգտատիրոջ արտանագրային պայմանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես, երբ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը դրա հետ։ Եթե Դուք համաձայն չեք սույն Արտոնագրային պայմանագրի որևէ դրույթի հետ, մի՛ տեղադրեք և մի՛ գործածեք Software ապրանքատեսակը։

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ)

Այս Software ապրանքատեսակը (ներառյալ տպագիր նյութերը) Ձեզ փոխանցվում է Արտոնագրային պայմանագրի դրույթների և պայմանների համաձայն և ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ ՁԵԶ։

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. NAVITEL-ը Ձեզ է տրամադրում մի պարզ, ոչ-բացառիկ արտոնագիր, այսինքն՝ Software ապրանքատեսակը գործածելու իրավունք՝ միայն ստորև ներկայացվող ձևերի և դրույթների համաձայն (այսուհետ՝ "Արտոնագիր")։ 1.2. Ստորև նախատեսված բոլոր դրույթները վերաբերում են Software ապրանքատեսակին ամբողջությամբ և դրա բոլոր տարրերին առանձին-առանձին։

2. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2.1. Software ապրանքատեսակի (ներառյալ, սակայն ոչ սահմանափակված ցանկացած տվյալների բազայի, գրաֆիկական պատկերների, լուսանկարների, տեսագրությունների, ձայնագրությունների և լրացուցիչ ծրագրերի իրավունքները, ինչպես նաև Software ապրանքատեսակի մեջ ընդգրկված այլ նյութերի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները), հարակից տպագիր և էլեկտրոնային տեսքով նյութերի և Software ապրանքատեսակի բոլոր կրկնօրինակների սեփականատերը NAVITEL-ն ու դրա գործընկերներն են։ Սեփականության և հեղինակային բոլոր իրավունքները տվյալների բազաների և այլ բովանդակության նկատմամբ, որոնց հասանելիությունն է ապահովում Software ապրանքատեսակը, տնօրինվում են այդ տվյալների բազաների և առկա բովանդակության նկատմամբ սեփականության և հեղինակային իրավունքների սեփականատերերի կողմից և պաշտպանված են Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեցող օրենքներով և այլ ակտերով, ինչպես նաև մտավոր սեփականության դաշտում գործող Միջազգային իրավունքի ակտերով։ Սույն պայմանագիրը Ձեզ Software ապրանքատեսակի բովանդակության որևէ հասանելիություն չի շնորհում։
2.2. Software ապրանքատեսակի մասնավոր, ոչ-կոմերցիոն նպատակներով գործածելու պարզ, ոչ-բացառիկ արտոնագիրը տրվում է Օգտատիրոջն այնպես, ինչպես կանոնակարգված է պայմանագրով՝ այն դրույթները պահպանելու նկատառումով, որ սահմանված են ստորև։
2.3. NAVITEL-ը չի շնորհում որևէ այլ իրավունք, քան այն, ինչն ուղղակիորեն հայտարարագրված է ստորև։

3. ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1. Software ապրանքատեսակը կարող է վաճառվել իբրև համակարգչի բաղադրամաս կամ համակցված լինել համակարգչին՝ նախօրոք դրանում տեղադրված վիճակում։ Եթե Օգտատերը ստանում է Software ապրանքատեսակն իբրև համակարգչի բաղադրամաս կամ եթե այն տրված է համակարգչի հետ համակցված, Software ապրանքատեսակն արտոնագրված է իբրև մեկ ինտեգրված ապրանք՝ միավորված համակարգչի հետ և կարող է գործածվել միայն այն համակարգչի հետ, որի կազմին է համակցված կամ որի փաթեթում որ այն առաքվել է։
Օգտատերը միշտ էլ կարող է փոխանցել սույն պայմանագրով իրեն տրված իրավունքները այլ անձի, սակայն միայն համակարգչի համաժամանակյա և անվերադարձ վաճառքի և փոխանցման դեպքում, այն պարագայում, երբ Software ապրանքատեսակի ոչ մի բաղադրամաս կամ կրկնօրինակ Օգտատիրոջ մոտ չեն մնում և երբ Software ապրանքատեսակը ստացողը ստանձնում է սույն պայմանագրի դրույթներն ու պայմաններն իրականացնելու պարտավորությունը։
3.2. Software անպրանքատեսակը կարող է վաճառվել նույնիսկ առանց նախօրոք որևէ համակարգչի վրա տեղադրված լինելու և առանց որևէ համակարգչի հետ փաթեթի կազմում։ Եթե Օգտատերը ստանում է Software ապրանքատեսակը համակարգչից անջատ, Օգտատերն իրավունք ունի սույն պայմանագրով իրեն տրված իրավունքները Software ապրանքատեսակի բաղադրամասերի կամ կրկնօրինակների նկատմամբ փոխանցել այլ անձի այն պարագայում, եթե Software ապրանքատեսակի ոչ մի բաղադրամաս կամ կրկնօրինակ Օգտատիրոջ մոտ չեն մնում և եթե Software ապրանքատեսակը ստացողը պարտավորվում է ստանձնել և իրականացնել սույն պայմանագրի դրույթներն ու պայմանները։
3.3. Արտոնագրի շրջանակը։ Սույն պայմանագիրն Օգտատիրոջը իրավունք է շնորհում սարքի կոդի տեսքով վերարտադրելու Software ապրաքատեսակը համակարգչի հիշողության (RAM) մեջ այն ձայնագրելու միջոցով, ինչի նպատակը համակարգչի կենտրոնական պրոցեսորով Software ապրաքատեսակի ցուցումների ուղղակի կատարումն է։ Օգտատերն իրավունք չունի գործածել կամ պահպանել Software ապրանքատեսակն ավելի, քան մեկ համակարգչի վրա (միևնույնն է տեղադրված, թե չտեղադրված տարբերակով)։
3.4. Software ապրանքատեսակում գտնվող Թվային ապրանքատեսակի գործածումը թույլատրվում է միայն Software ապրանքատեսակի հետ տրված Նավիգացիոն համակարգի հետ, և ոչ՝ այլ կերպ։ Թվային ապրանքատեսակը, որը ձեռք է բերվել իբրև առանձին միավոր, կարող է կիրառվել միայն մեկ Software ապրանքատեսակի մեջ (այսինքն՝ "հարմարեցվում է" մեկ եզակի Software ապրանքատեսակի Արտոնագրային բանալի)։
3.5. Օգտատերն իրավունք ունի Software ապրանքատեսակի կորած կամ վնասված օրինակը վերականգնելու համար խորհրդատվություն ստանալ՝ դիմելով NAVITEL-ի տեխնիկական աջակցության ծառայությանը։ Օգտատերն այդժամ պարտավոր է ներկայացնել Software ապրանքատեսակի իր օրինական գործածության վկայության կրկնօրինակը։
3.6. Տվյալների առաքում երկու տեսակի կրիչների վրա։ Այն դեպքում, եթե Software ապրանքատեսակն առաքվել է երկու կամ մի քանի տեսակի տվյալների կրիչների վրա, Օգտատերն իրավունք ունի գործածել միայն մեկը՝ իր համար ամենահարմար փաթեթը։ Ծրագրված է այնպես, որ Software ապրանքատեսակի մեկ օրինակի հետ առաքված բոլոր տվյալների կրիչները պարունակում են Software ապրանքատեսակի նույն օրինակը, ինչը կարող է Օգտատիրոջ կողմից գործածվել միայն մեկ համակարգչի վրա։
3.7. Օգտատերն իրավունք ունի կատարել Software ապրանքատեսակի միայն 1 (մեկ) կրկնօրինակ, որը պետք է գործածվի բացառապես պահուստային կրկնօրինակման (backup) նպատակով։
3.8. Օգտատերը պարտավոր է ինքը չվարվել և թույլ չտալ այլ անհատների կամ իրավաբանական միավորների վարվել հետևյալ կերպ.
- գործածել Software ապրանքատեսակն ուղղակի շահույթ հետապնդելու նպատակով,
- փոխառնել, վարձել կամ ժամանակավոր գործածության տրամադրել Software ապրանքատեսակը,
- Software ապրանքատեսակը գործածել առևտրային, ինչպես նաև ոչ-առևտրային նպատակներով համացանցային ծառայություններ մատուցելու համար, ներառյալ, բայց ոչ սահմանափակված համացանցային կայքէջերում հեռարձակումները,
- Software ապանքատեսակը գործածելու բարենպաստ պայմաններ ստեղծել այնպիսի մարդկանց համար, ովքեր անձնապես տվյալ Software ապրանքատեսակը գործածելու իրավունքներ չունեն (ներառյալ նրանք, ովքեր Ձեզ հետ աշխատում են միևնույն ցանցում կամ բազմակի օգտատերերի համակարգում), այլոց հատկացնել Software ապրանքատեսակի արտոնագիրը,
- տարածել (հրապարակել) Software ապրանքատեսակի ցանկացած հատվածներ կամ տարրեր, ներառյալ բայց ոչ սահմանափակված երրորդ կողմերին այն կրկնօրինակելու հնարավորություն ընձեռելը,
- փորձել շրջանցել Software ապրանքատեսակի ներքին տեխնիկական սահմանափակումները,
- ուղիղ մուտք գործել Թվային ապրանքատեսակի տվյալներ, հետազոտել Թվային ապրանքատեսակի կառուցվածքն ու պահուստի ձևաչափը, վերակազմավորել Թվային ապրանքատեսակի պահուստը, փոփոխել տվյալները, ներառյալ Software ապրանքատեսակի մեջ, փոփոխել (փոխարկել) և հարմարեցնել Software ապրանքատեսակը, ապաքանդել, կազմաքանդել (բնօրինակ տեքստում փոխել սարքի կոդը) ծրագիրը, տվյալները և Software ապրանքատեսակի այլ բաղադրիչները,
- սարքի ծրագրի կամ տվյալների կոդի փոփոխություններ անել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է այն միջոցներով, որ ներառված են Software ապրանքատեսակի փաթեթում և նկարագրված հարակից նյութերում,
- փոխանցել Software ապրանքատեսակի գործածության իրավունքները երրորդ կողմին, բացառությամբ այն դեպքերի, որոնք նկարագրված են սույն Արտոնագրային պայմանագրի 3.1. և 3.2 դրույթներում՝ ապահովելով սույն Արտոնագրային պայմանագրի պահանջների համապատասխանությունը որոշակիացված վերը նշված դրույթներում։
- Software ապրանքատեսակի նկատմամբ գործել խախտելով ինչպես Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքներն ու ակտերը, այնպես էլ խախտելով միջազգային իրավունքի այն ակտերը, որոնք իրականացված են համակարգչային ծրագրային ապահովման ծրագրերի և տվյալների բազաների իրավական պաշտպանության դաշտում։
- գործածել Թվային ապրանքատեսակը որևէ այլ software ծրագրում, բացի Նավիգացիոն համակարգը։
3.9. Օգտատիրոջ կողմից 3.8. դրույթում բնորոշված գործողություններից որևէ մեկի կատարման դեպքում, "NAVITEL"-ն իրավունք է վերապահում միակողմանիորեն չեղյալ հայտարարել սույն Վերջնական Օգտատիրոջ արտոնագրային պայմանագիրն՝ առանց նախնական որևէ ծանուցման կամ նախազգուշացման։
3.10. Software ապրանքատեսակի գործածության հետ կապված միակ պատասխանատուն և ռիսկերի կրողն Օգտատերն է։
3.11. Software ապրանքատեսակի Արտոնագրային բանալու ակտիվացումն օրինական մեխանիզմ է, որ հաստատում է Օգտատիրոջ կողմից Software ապրանքատեսակի բարեխիղճ գործածությունը։
3.12. Software ապրանքատեսակի որևէ կրկնօրինակի Արտոնագրային բանալու ապաակտիվացում թույլ է տրվում ոչ ավելի, քան մեկ անգամ (ցանկացած պատճառով)։ Առանձին ձեռք բերված Թվային ապրանքատեսակի Արտոնագրային բանալու ապաակտիվացում գոյություն չունի։ Արտոնագրային բանալու վերաակտիվացում թույլ է տրվում միայն նույն մոդելի պաշտոնապես նույն օպերացիոն համակարգի վրա։ Արտոնագրային բանալու ապաակտիվացման/վերաակտիվացման մասին առավել մանրամասն տեղեկությունների համար նայեք "NAVITEL"-ի պաշտոնական http://navitel.ru կայքէջը։

4. ԹԱՐՄԱՑՈՒՄ
4.1. NAVITEL-ի համաձայն թարմացման կատեգորիայի մեջ ընկնող software-ը գործածելու համար, անհրաժեշտ է ունենալ Software ապրանքատեսակի արտոնագիր, որն ընկնում է թարմացումների NAVITEL-ի առաջարկի տակ։ Թարմացումը մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխարինում կամ ընդլայնում է Software ապրանքատեսակը՝ այսպիսով դառնալով թարմացում ստանալու Ձեր իրավունքի վկայությունը։ Ձեր համակարգչի վրա թարմացումը տեղադրելիս, Դուք իրավունք ունեք գործածել թարմացումը միայն սույն պայմանագրի դրույթների ու պայմանների համաձայն, կամ՝ համաձայն թարմացմանը հարակից Արտոնագրային պայմանագրի դրույթների։
4.2. Թարմացման տեղադրումից հետո Դուք չեք կարող գործածել Software ապրանքատեսակի նախնական այն տարբերակը, որի թարմացումն իրականացվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ դա software-ի թարմացման մաս է։
4.3. NAVITEL-ը, ինչպես նաև դրա մատակարարներն ու գործընկները ոչ մի բացահայտ կամ ենթադրյալ պարտավորություն չեն կրում Software ապրանքատեսակի կամ դրա բաղադրամասների թարմացման ձևավորման կամ տարածման համար։
4.4. NAVITEL-ն իրավունք է վերապահում հայտարարել Software ապրանքատեսակի կամ դրա բաղադրամասերի թարմացումներ՝ անվճար կամ վճարովի։

5. SOFTWARE " ՈՉ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ"
5.1. Եթե Software ապրանքատեսակը կրում է "Ոչ վաճառքի համար" կամ "NFR" գրությունը, անկախ սույն պայմանագրի մյուս դրույթներից ու պայմաններից, սույն Արտոնագրային պայմանագիրը թույլ է տալիս գործածել Software ապրանքատեսակը բացառապես Software ապրանքատեսակի ցուցադրական, փորձարկման կամ գնահատման նպատակով. այսպիսով Software ապրանքատեսակի որևէ վաճառք կամ վճարովի փոխանցում արգելված է։

6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
6.1. Software ապրանքատեսակն ակտիվացնելով Օգտատերը համաձայնում է, որ NAVITEL-ը կարող է հավաքել և օգտագործել տեխնիկական որևէ տեղեկություն, որ կուտակվել է իբրև Software ապրանքատեսակի հետ կապված Օգտատիրոջը մատուցված տեխնիկական աջակցության ծառայությունների մաս։ NAVITEL-ը կարող է կիրառել այս տեղեկությունը իր արտադրանքները բարելավելու, ինչպես նաև մարքենթինգի և այլ գովազդային նպատակներով։ NAVITEL-ը չպետք է բացահայտնի Օգտատիրոջ անձնական տվյալները։

7. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
7.1. Առանց խախտելու իր որևէ իրավունք NAVITEL-ը կարող է դադարեցնել սույն պայմանագիրը վերջինիս դրույթները և պայմանները չիրականացվելու դեպքում։
7.2. Եթե պայմանագիրը չեղյալ հայտարարվի, Դուք պարտավոր եք ոչնչացնել Software ապրանքատեսակի բոլոր կրկնօրինակները (ներառյալ ցանկացած կրիչի վրա պահվող Software ապրանքատեսակի ցանկացած բաղադրմաս, թարմացում, սույն պայմանագիրը և այլ հարակից նյութեր)։

8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
8.1. Սույն պայմանագրով նախատեսված դրույթների ու պայմանների խախտմամբ Software ապրանքատեսակի և դրա որևէ տարրի գործածությունը, տարածումը կամ վերարտադրությունը (կրկնօրինակումը) և սեփականատերերի բացառիկ իրավունքների խախտումը հետապնդվում են օրենքով։
8.1.1. Սույն պայմանագրի համար կիրառելի օրենսդրությունը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը։
8.2. Սույն պայմանագիրը խախտելու դեպքում Օգտատերը կորցնում է Software ապրանքատեսակը գործածելու, ինչպես նաև սահմանափակ երաշխիքի իրավունքը՝ ներկայացված ստորև՝ 9րդ կետում։

9. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՐԱՇԽԻՔ
9.1. NAVITEL-ը երաշխավորում է Software ապանքատեսակում ներառված ծրագրերի ֆունկցոնալությունը Software ապրանքատեսակի հետ ուղարկված փաստաթղթերում նախատեսված դրույթների ու պայմանների համապատասխան։
9.2. Software ապրանքատեսակի մնացյալ մասն ուղարկվում է "ինչպես կա" սկզբունքով։ NAVITEL-ը որևէ պատասխանատվություն չի կրում այն փաստի համար, որ Software ապրանքատեսակը չի բավարարում Օգտատիրոջ ակնկալիքներն ու չի համընկնում նրա տեսակետների հետ, չի համընկնում անալոգների կամ /և ստանդարտների հետ, որոնք չեն նկարագրված հարակից փաստաթղթերի բնութագրերում, սխալներ չի պարունակում, ինչպես նաև Software ապրանքատեսակի գործածության ուղղակի կամ անուղղակի հետևանքների համար, ներառյալ նրանք, որոնք ծագել են Software ապրանքատեսակի սխալ գործածության կամ փաթեթում հավանական վրիպակային տպագրության արդյունքում։
9.2.1. ԽՆԴՐԵՄ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, որ Թվային ապրանքատեսակի (իբրև Software ապրանքատեսակի մաս) ֆունկցիոնալ ժամանակաշրջանը կարող է սահմանափակ լինել։ Իբրև Software ապրանքատեսակի մաս Թվային ապրանքատեսակի, ինչպես նաև դրա ֆունկցիոնալ ժամանակահատվածի մասին տեղեկությունները Ձեզ համար առկա են դառնում Software ապրանքատեսակն ակտիվացնելուց անմիջապես հետո։
9.3. NAVITEL-ը չի երաշխավորում Software ապրանքատեսակի միացյալ ֆունկցոնալությունը երրորդ անձանց ու կազմակերպությունների ծրագրային (software) և ապարատային (hardware) ապահովման ծրագրերի հետ, հատկապես այն hardware-ի հետ, որն արտադրվել է ավելի ուշ, քան ներկա Software ապրնքատեսակի տարբերակը։

10. SOFTWARE ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՒՄԸ
10.1. Սույն պայմանագրի դրույթներն ընդունելով և ակտիվացնելով Արտոնագրային բանալին, Դուք համաձայնում եք նաև "Գնված Software ապրանքատեսակը վերադարձնելու և փոխհատուցման պայմանների հետ"։ Վերադարձնելու մասին առավել մանրամասն տեղեկություններ ստացեք, խնդրեմ, այցելելով NAVITEL-ի պաշտոնական http://navitel.ru կայքէջ։
